11 03 2024

Տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա. ՌԴ ԱԳՆ

Տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում

«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ն  նշել Է նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ