11 03 2024

Ռուսաստանը չի ասում՝ Արևմուտքին դեմ գնացեք, ընդամենն ասում է՝ չափի մեջ մնացեք. Հրանտ Բագրատյան



«Այնպես չի, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, բայց նա Ռուսաստանի թշնամին է, ուստի ջնջելով Ռուսաստանին, ըստ էության, Արևմուտքը կպնում է Հայաստանին, և այս դեպքում չի էլ թաքցնում և ասում է՝ «թքած ունեմ ՀՀ-ի շահերի վրա: Այո, Արևմուտքում մենք ունենք բարեկամներ, ոմանց հետ՝ նաև ռազմավարական հարաբերություններ, բայց ընդհանուր միտումը դրանից չի փոխվում, հենց բանը հասնում է ՀՀ-ի շահերին, որտեղ հայ-ռուսական շահերի համընկնում կա, Արևմուտքն ասում է՝ դեմ գնացեք ռուսներին: Ի դեպ, Ռուսաստանը չի ասում՝ Արևմուտքին դեմ գնացեք, ընդամենն ասում է՝ չափի մեջ մնացեք, մեզ հետ կնքված պայմանագրերը հարգեք»,- այսօր՝ մարտի 11-ին, ասուլիսի ընթացքում շեշտեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի հարևան Իրանը և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Արևմուտքի թշնամիներն են, իսկ մենք այդ 2 երկրների հետ ամենաշատ տնտեսական կապերն ունենք:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ