09 03 2024

Բացատրել, համախմբել և կանխել այս ամենը․ ռեսուրսն էլ կա, հնարավորությունն էլ․ Իշխան Սաղաթելյան



«Արևմուտքը փորձում է հակառուսական նոր ճակատ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի: Մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման մի միջավայր, որը հղի է շատ ծանր հետևանքներով: Այս մարտահարավերների պայամաններում մենք պետք է պայքարենք և՛ ներքին և՛ արտաքին թշնամիների դեմ: Ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով սրանք նպատակ ունեն փոխել երկրի սահմանադրությունը, ինչը նշանակում է թաղել երրորդ հանրապետությունը, վերջնականորեն հրաժարվել Արցախից և դրա փոխարեն ոչինչ չստանալ»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը, ըստ իրեն, խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիա է:

«Մեր խնդիրն է բացատրել, համախմբել, կազմակերպել ժողովրդին և  կանխել այս ամենը․ ռեսուրսն էլ կա, հնարավորություն էլ»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ արմավիրցիների հետ հանդիպմանը մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աշոտ Սիմոնյանը։

Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ