06 03 2024

Զվարթնոցում Հայաստանի սահմանապահները պետք է ծառայությունն իրականացնեն ամողջությամբ․ Արմեն Գրիգորյան



Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից ծառայություն իրականացնելու հայկական կողմի դիրքորոշման մասին։

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանն այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունի, ինչի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով»,- «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը իրավական ինչ կարգավորումներով է իրականացվելու  հարցին արձագանքելով նշել է Արմեն Գրիգորյանը։

Ճշգրտող հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը՝ Արմեն Գրիգորյանը մանրամասնել է. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայությունները պետք է ծառայությունն իրականացնեն ամողջությամբ»։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անկախության շրջանում Հայաստանը տարբեր  կարողություններ է ձեռք բերել եւ հիմա «ունի կարողություն՝ օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ