Հայաստանը որևէ քայլ անո՞ւմ է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հստակություն մտցնելու, կա արդյո՞ք բանակցային պրոցես, կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն և սպասում է հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք։ Կա հարց՝ որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, մենք գիտենք այդ հարցի պատասխանը և առաջարկում ենք դրա տակ ստորագրել և հաստատել»,- պատասխանեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը