ԲԴԽ աշախտակազմը հարկերից վճարված 8 մլն դրամ է հատկացրել մի ռեպորտաժի ցուցադրության համար: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նախորդ շաբաթ մի իրադարձություն տեղի ունեցավ, որին Բոլիվուդում կնախանձեին։ Մեծն ռեժիսոր, խմբագիր, սցենատրիստ, պրոդյուսեր, համատեղման կարգով ԲԴԽ նախագահ աշխատող Կարեն Անդրեասյանի ուղիղ ցուցումով ԲԴԽ աշախտակազմը, դատական դեպարտամենտը ձեր հարկերից վճարած 8 մլն դրամ է հատկացրել մի ռեպորտաժի ցուցադրության համար, այսպես կոչված, հնչեղ գործերով ձգձգումներով պայմանավորված։ Որևէ տեղ չեմ ընթերցել, որ դատական դեպարտամենտն իրավունք ունի դատավորի կայացրած ակտի վերաբերյալ գնահատական տալու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը