23 02 2024

Ֆրանսիացիների վրա հույս դնելն աղետ է. Ստևան Գայիչ. AlphaNews

Ֆրանսիացիների վրա հույս դնելն աղետ է. Ստևան Գայիչ. AlphaNews

AlphaNews-ը գրում է. 

Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը մեկնաբանել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին տված նոր խոստումները:

Ըստ փորձագետի՝ Ֆրանսիան Հայաստանը դիտարկում է որպես իր նպատակներին հասնելու միջոց։

«Կարծում եմ, որ Ֆրանսիան Հայաստանը դիտարկում է որպես իր նպատակներին հասնելու միջոց։ Եվ քանի որ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը Հայաստանում, Ֆրանսիան փորձում է մտնել այնտեղ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բացարձակ աղետալի է եղել և կա հայերի համար: Իրենց բիբլիական հայրենիքից՝ Ղարաբաղից, հայերին վտարելուց հետո ես չգիտեմ, թե ինչպես է նա մինչև հիմա իր տեղում։ Ֆրանսիան կկատարի խոստացածի մի մասը, Հայաստանը որոշակի տեխնիկա կստանա, բայց այդ ամենը կլինի մարտավարական բնույթի տեխնիկա։

Ռազմավարական առումով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի համար աղետ է։ Ադրբեջանը հասկանում է, որ կառուցվում է նոր աշխարհ, և այդ նոր աշխարհի գլխավոր կարգախոսներից մեկը ապագաղութացումն է։ Ադրբեջանը միանգամայն գրագետ օգտագործում է այդ բառը՝ որպես իր ռազմավարական ուղղություններից մեկը։ Այնպես որ, կարծում եմ, որ Հայաստանն այս պահին շատ վատ վիճակում է` պայմանավորված հանգամանքներով: Մի կողմից՝ Ռուսաստանն ինքն է բաց թողել իրավիճակը 2000-ականներին։ Բայց Փաշինյանի գալով՝ ավելի վատացավ, մենք տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից աղետալի որոշումներ են կայացվում,- ասել է Գայիչը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, ըստ քաղաքագետի, մեծ հույսեր պետք չէ ունենալ։

«Պետք չէ հույս ունենալ, որ Ֆրանսիայում ինչ-որ մեկը հիշում է Շառլ Ազնավուրին կամ որ հայկական Սփյուռքը ինչ-որ բան կանի։ ԱՄՆ-ում նույնպես հայկական մեծ սփյուռք կա, բայց, ըստ էության, ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Ես կարծում եմ, որ իրավիճակը շատ բարդ է և շատ տխուր, քանի որ Հայաստանը մենակ է մնացել տարածաշրջանում։ Դաշնակիցներ չկան, բացի պոտենցիալ Իրանից։ Ֆրանսիացիների վրա հույս դնելը աղետ է, քանի որ նրանք շատ խնդիրներ ունեն և այժմ պարզապես ցանկանում են վնասել Ռուսաստանին»,- եզրափակել է Գայիչը։

Հարցազրույցի տեսանյութն՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ