23 02 2024

Փաշինյանի հայտարարությունը ո՛չ ՀԱՊԿ-ի դեմ էր, ո՛չ Ռուսաստանի, Հայաստանի դեմ էր․ Հովհաննես Հարությունյան

Փաշինյանի հայտարարությունը ո՛չ ՀԱՊԿ-ի դեմ էր, ո՛չ Ռուսաստանի, Հայաստանի դեմ էր․ Հովհաննես Հարությունյան

 

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցնելու մասին, Հայաստանի դեմ ռազմական հարձակումը անխուսափելի դարձնելու մասին էր։

Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի դեմ չէր, Փաշինյանի հայտարարությունը, անգամ Ռուսաստանի դեմ չէր, Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի դեմ էր։

Ստեղծված իրավիճակում, երբ ադրբեջանն ատամները սրած հարմար պահի է սպասում Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման համար, Փաշինյանը սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հստակ թիրախավորում Ռուսաստանին։

Այն, ինչ սպասվում է Հայաստանին այս քաղաքականության հետևանքով բերելու է նրան, որ հայ ժողովրդի համար Ուկրաինայի վիճակը երազելի է դառնալու։

Հասկացեք վերջապես, արևմուտքը Հայաստանում մեկ հետաքրքրություն ունի, այն է՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ ստեղծելը, և հավատացեք, որ իրենք թքած ունեն և Հայաստանի տարածքների վրա, և հայ ժողովրդի կյանքերի վրա։ ԵՎ դա նրա համար չէ այդպես, որ իրենք վատն են ռուսները լավը, կամ էլ հակառակը, ոչ, դա ունի իր հստակ պատճառը, որը շատ պարզ է՝ իրենց քաղաքական շահն է այդպիսին»։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ