ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստի օրակարգում կառավարության հեղինակած՝ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների քննարկումն էր երկրորդ ընթերցմամբ։ Այս անգամ առաջարկում են ավելի քան 15 կոչումներ չեղարկել։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց․
«Այս նախաձեռնության միջոցով դուք լավ գործունեությունը չեք խրախուսում։ Եղածը քանդում եք, բայց ոչինչ լավ բան չեք առաջարկում։ Անձի անհատական, արվեստի, մշակույթի պահով, որ անձը կարիք ունի արժեվորման, գնահատման, ինչու չէ նաև հանրության կողմից որոշակի օրինակելի դիտարկվելու առումով դուք վերացնում եք այս ինստիտուտը։ Հիմնավորում եք գուցե մի քանի անհաջող օրինակներով և տարածում եք բոլորի վրա։ Սա անթույլրատրելի և անընդունելի է»։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը համաձայնեց, որ իրենք քանդում են Խորհրդային Միությունից եկած այդ համակարգը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը