19 02 2024

Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում ունի Ադրբեջանի հետ սահմանին կայունությունը նպաստելու հարցում․ Միրզոյան

Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում ունի Ադրբեջանի հետ սահմանին կայունությունը նպաստելու հարցում․ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։

Ընդգծվել է, որ առաքելությունը ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցության լավ օրինակներից մեկն է և ցույց է տալիս դրա հետագա խորացման հարցում թե´ ՀՀ, թե´ ԵՄ ու իր անդամ պետությունների փոխադարձ անկեղծ հետաքրքրությունը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ