Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ, հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է, և մենք համաձայն չենք նրանց հետ այս հարցում։ Եվ մենք համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը