Ալիևը հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումը Մյունխենում անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ:
Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով․ «Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը