Հարևան երկրների հետ Իրանի սահմաններն հնարավոր է անորոշ ժամանակով փակվեն։ Նման հայտարարություն է արել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Կիումարս Հեյդարին, համաձայն իրանական լրատվամիջոցների։
Գեներալը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի և երբեք չի ունեցել սպառնալիքներ հնչեցնել հարևանների նկատմամբ, առավել ևս խախտել նրանց սահմանները կամ ներխուժել այդ երկրներ․ «Սա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ։ Ցանկացած երկիր իրավունք ունի փակել իր սահմանները»։
Հիշեցնենք, որ Իրանը ցամաքային սահմաններն ամբողջությամբ փակել էր 2021-2022 թվականների սահմանագծին ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Այն ժամանակ այդ որոշումը կապված էր քովիդի օմիկրոն շտամի տարածման հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը