Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Տարածաշրջանում հանգուցալուծվում է ևս մեկ տևական լարվածություն՝ բովանդակային ազդեցություն ունենալով նրա անվտանգային և աշխարհաքաղաքական պատկերի վրա
Փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի գլխավորած բավականաչափ ներկայացուցչական պատվիրակության այցը Եգիպտոս և նրան ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելությունը, Կահիրեում տեղի ունեցած բանակցությունները ոչ միայն ամփոփում են տարածաշրջանային այս կարևոր դերակատարների միջև շուրջ 13 տարի տևած լարվածությունն ու խնդրահարույց հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլև շատ էական բովանդակություն են հաղորդում տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրի դրական առումով կերպափոխմանը։
Իհարկե, այս գործընթացը զարգացումն է դեռևս 2021թ. սկզբից Էրդողանի վարչակարգի նախաձեռնած՝ բոլոր խնդրահարույց հարաբերությունների կարգավորվան`«շրջադարձային քաղաքականությանը»՝ պայմանավորված նաև Թուրքիայի տնտեսական լրջագույն խնդիրներով։ Բայցևայնպես, Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել նաև փոփոխվող աշխարհակարգի իրողության համապատկերում և ձևավորվելիք աշխարհակարգում լրջագույն հավակնություններ ունեցող միջինարևելյան այս գերտերությունների՝ ոչ թե հակամարտային, այլ համագործակցային միջավայրում փոխգործակցության տեսանկյունից։
Հ.Գ. Այս իրողությունը պետք է նաև կարևոր ազդակ լինի Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների հեռանկարը գնահատելու տեսանկյունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը