Հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները:
Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց վրա թանկ կնստի, և դա հավանաբար բոլորն են տեսնում։ Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի:
Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը