09 02 2024

Իշխանափոխությունը փրկության միակ տարբերակն է․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր



Խորհրդարանական ճեպազրույցների ժմանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի՝ քան Փաշինյանի հեռացումը: Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն սթափություն չունի, այլև՝ սխալներն ընկալելու ունակություն: 
 
«Հայաստանի կողմից բանակցողն այս պահին բացառապես զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։ Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության, ՀՀԿ-ի օրակարգն է, դա փրկության միակ տարբերակն է։ ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը։ Այդ մարդն ուզում է  երկիրը պահել կառավարության շենքում «ռեմոնտ» անելով, պատին Արագածը նկարելով։ Նա համարում է, որ երկրի միակ խնդիրը զինանշանը, դրոշն ու օրհներգն են։ Տենց վարորդով, տենց օդաչույով, նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն չունի, ոչ միայն սթափություն չունի, այլև՝ իր սխալներն ընկալելու ունակություն չունի։ 5000 մարդ է զոհվել, ասում է՝ զինանշանն էր մեղավոր»,-նշեց պատգամավորը։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ