09 02 2024

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ

Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։

Քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախյան հիմնախնդրի, արցախահայության իրավունքների պաշտպանության, մասնավորապես Արցախ հավաքական վերադարձի հարցերը։

Տեղեկություններ են փոխանցվել հայրենիքում եւ համաշխարհային մակարդակով Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների եւ նախատեսված համահայկական նախաձեռնությունների վերաբերյալ։

Շեշտվել  է արցախահայությանն օժանդակություն տրամադրելու եւ պետականության հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակության, ազգային միասնականության զորացմամբ եւ առկա մարտահրավերների հաղթահարմամբ՝ ազգային կառույցների միջեւ համագործակցության ընդլայման եւ հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի խորացման կարեւորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ