08 07 2022

Ընդդիմությունը իր պայքարի երկրոդ փուլի արժեւորման հանգամանքի մեջ է. Հակոբ Տեր-Խաչատուրյան



Այսօր «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք շարժումը մարել է. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց.

«Ինչպես հայտարարվեց, ոչինչ չի մարել: Ընդդիմությունը իր պայքարի երկրոդ փուլի արժեւորման հանգամանքի մեջ է, եւ այս ցույցերը, հավաքները, երթերը, որ տեղի են ունենում, շարունակվելու են: Առաջիկա աշնանը նոր թափով պետք է լծվենք աշխատանքի: Մեզ համար դիմադրությունը հիմնված է ազգային գաղափարական հենքի վրա: Սա է ամենակարեւոր արժեքը, որի համար պայքարում ենք մենք որպես Դաշնակցություն աշխարհով մեկ, որովհետեւ հավատում ենք, որ մեր հայրենիքը բացարձակ արժեք է եւ այսպիսի միակողմանի զիջումներով, պատերազմում պարտված այս իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայրենիքի շահերը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ