«Եռաբլուր»-ում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե՝ ո՞ր երկրի միջնորդությամբ է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը, նա նշեց, որ չնայած հիմնական դերակատարը, հակառակ այս խաղերին ու հայտարարություններին, Ռուսաստանն է, բայց նաև պետք չէ թերագնահատել Ֆրանսիայի դերը՝ ՄԱԿ-ում հարցը բարձրաձայնելու առումով։
«Բայց միշտ ասել ենք , գնահատելով հանդերձ ՌԴ կարևոր դերակատարությունը, որ մենք ուզում ենք մի քիչ ավելի վճռական լինեն՝ մանավանդ Ադրբեջանին ոտնձգությունների նկատմամբ , միշտ ասել ենք , որ Մինսկ- ի համանախագահող երկրները հատուկ պարտականություն ունեն այդ ուղղությամբ»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասն՝տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը