Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Սփյուռքի, մասնավորապես Միջին Արեւելքի հայության անվտանգության մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը