ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ալեն Սիմոնյանի՝ կոռուպցիոն գործով կալանավորված եղբոր կնոջ համար երաշխավորագիր տալու հարցում ողջ խմբակցությունը կողմ է եղել, իսկ ովքեր չեն ստորագրել՝ զուտ գործուղման մեջ են եղել:
ՔՊ 71 պատգամավորից 65 ստորագրություն է հավաքվել: Ասլանյանի խոսքով՝ անկախ նրանից՝ Ալեն Սիմոնյանի հարազատն է, թե ով է՝ նշանակություն չունի․ «Մենք միջնորդում և առաջարկում ենք, հատկապես խոսքը երկու կանանց մասին է, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, ազատեն կալանքից: Եթե կմերժեն, թող մերժեն և հիմնավորեն»:
Հարցին՝ եթե մատնանշում եք երևույթը, և ոչ թե Ալեն Սիմոնյանի հանգամանքը, ինչո՞ւ Արցախից Հայաստան տեղափոխված, ընդդիմադիր հայացքներ ունեցող Տաթև անունով մի կնոջ համար էլ միջնորդություն չներկայացրեցիք, ինքն էլ երեխաներ ուներ ու կալանավորված էր՝ Ասլանյանը պատասխանեց. «Գուցե այնտեղ ուրիշ որակներ են եղել, հիմա ուրիշ է»: Թե ի՞նչ որակ է հիմա տեսել պատգամավորը՝ ինքն էլ չգիտեր. «Եղել է առաջարկ, մենք առաջարկը քննարկել ու ընդունել ենք, ի՞նչ կա այդտեղ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը