Իշխանական վատն ու լավը ձեզ ընդհանրապես հետաքրքիր չի. Ձեզնից հասնում է գաք, կոճակը սեղմեք գնաք: Ձեր ֆունկցիան դա էր, այլ գործունեություն ձեզնից չեմ տեսել: Այս խոսքով այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Գալջյանին: Նա հավելեց, որ երբեք Արմեն Գալջյանը ժողովրդի համար ոչինչ չի նախաձեռնել:
Անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գործունեությանը, Արամ Թորոսյանը ասաց, որ թեև հազվադեպ, բայց նա մասնակցել է որոշ հանդիպումների: «Ձեր ֆրակցիայի ներկայացուցիչ թաղապետը 2-րդ Մասիվի հանրակացարանի ժողովրդին խոսք էր տվել, որ կգնա, կհանդիպի բնակիչների հետ: Մինչև հիմա այդ մարդը չկա, դուք էլ կողքից չեք բզբզում, որ այդ մարդը գնա իր խոստումը կատարի»,-ավելացրեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը