07 02 2024

Պսիխոդիսպանսերից մարդ կանչելու կարիք կա. վեճ ավագանու նիստի ժամանակ



Այսօրվա քաղաքապետարանի մեսիջն է՝ «չենք կարող քաղաքապետ պատժել, բայց կարող ենք լավ ավագանու անդամ հեռացնել»: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Ավագանու անդամին հետապնդում են՝ Երևանի քաղաքապետարանը լուռ է. էլ ի՞նչ կառույցից ենք արձագանք սպասում: «Մայր Հայաստան»-ի 4 անդամներին մանդատից զրկելը որևէ բան չի փոխելու, քանի որ բայկոտը եղել է միակ գործիքը՝ կանխելու երևանցիներին չխոստացված որոշումները: Գործող իշխանությունները ո՛չ կարմիր կետագծերի թանկացում են խոստացել, ո՛չ տրանսպորտի»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ