06 02 2024

Բռնաճնշումներ ավագանու անդամների նկատմամբ. Գևորգ Ստեփանյան

Բռնաճնշումներ ավագանու անդամների նկատմամբ. Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բռնաճնշումներ ավագանու անդամների նկատմամբ.
Վաղը՝ փետրվարի 7ին տեղի պետք է ունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ։
Քպ ու հանրապետություն կուսակցությունները որպես «իշխանություն»
նիստի օրակարգ են բերել մի հակաօրինական ու խայտառակ նախագիծ։
Նախագծով ուզում են զրկել ընդիմադիր ավագանու 5 անդամներին մանդատներից։
Սա մի գործընթաց է , որով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում անտեսում են քաղաքացու ձայնը։
Մեզ մանդատ է տվել Երևանցին, ու նա էլ իրավունք ունի գնահատական տալու։
Այս պահին քպ ու հանրապետությունը միասին չեն կարողանում կյանքի կոչել հակաիրավական գործընթացը։
Ըստ տարածվող լուրերի ճնշումներ են բանեցնում Հանրային Ձայն ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի ապահովեն քվորում ու մի կերպ ստանան բաղձալի արդյունք։
Հաջորդը Երևանում տրանսպորտի թանկացման նախագիծն է։
«Տղաներ ու աղջիկներ» թուլացեք ամեն բան դեռ առջևում է, ամեն ինչի համար պատասխան տալու պահը շատ մոտ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ