Zham.am-ը գրում է. Շատերը զարմացած են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման հանգամանքով: Եվ սկսում են տարբեր գուշակություններ անել, թե՝ որտեղ են հատվել Փաշինյանի և Սիմոնյանի շահերը:
Այս պահի դրության դժվար է կանխատեսումներ կատարել: Այն որ Փաշինյանի շրջապատը շռայլորեն օգտվում է իր հնարավորություններից, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հայաստանում վերջին երեսուն տարիների ընթացքում այլ խաղի կանոն չի եղել:
Բայց ԱԺ նախագահի հետ փոխկապակցված գործեր հաճախակի չեն արձանագրվում: Թեպետ, մամուլը հաճախ էր անդրադառնում Ալեն Սիմոնյանի հետ կապված անձանց: Դա վերաբերվում էր և՛ ճանապարհների շինարարության տենդերներին, և՛ Ծաղկաձորում կառուցվող օբյեկտներին: Սակայն Փաշինյանի իշխանությունը անտեսում էր դրանք: Բավական է նշել Դավիթ Սանասարյանի գործը, որտեղ նույնիսկ ինքը՝անձամբ Փաշինյանն էր խոստովանում , որ լուրջ խնդիր կար: Բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի գործ այդպես էլ չբացահայտվեց: Փաշինյանի խնդիրը ամենևին էլ իր թիմակիցների վրա գործեր սարքելը չէ: Նույն Արսեն Թորոսյանը մինջ այսօր էլ ոչ մի խնդիր չունի օրենքի հետ:
Բանն այն է, որ Փաշինյանին անհրաժեշտ է, ոչ թե իրական գործերը մինջև վերջ բացելը, այլ հանրությանը ցույց տալը, որ ինքը՝Փաշինյանը, իբր, նույնիսկ իր թիմակիցներին չի խնայում, երբ օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագում:
Այս շղթայում միայն շարքային «քավության նոխազները» կարող են տուժել, բայց ո՛չ Փաշինյանի շրջապատի ազդեցիկ «մկներն ու ձկները», ինչպես ինքն էր սիրում արտահայտվել:
Ինչ վերաբերում է այս վերջին գործին, ապա կարող ենք ենթադրել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում չարաշահումների աղմուկը դուրս է եկել Հայաստանի սահմաններց, ինչն էլ, իր հերթին, հարվածել է անձամբ Փաշինյանին: Ահա թե ինչու այս հարցում Փաշինյանը կարող է կանգնել լուրջ ընտրության առջև:
Բայց կարող ենք ենթադրել, որ այս հարցում էլ կգտնվի հերթական, շարքային «քավության նոխազը», որպեսզի Փաշինյանի ազդեցիկ թիմակիցը չտուժի:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը