31 01 2024

Երևան-Բաքու հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա

Երևան-Բաքու հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը հնարավորինս արագ կյանքի կոչելն է:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:

«Եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են, որ ներառում են նաև խաղաղության պայմանագրի մշակում», - ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ