31 01 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ում պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ում պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ են հնչեցրել: Այս անգամ նրանց լկտի պահանջը հնչել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային ուղղված պատասխանում, որը գտնվում է Երևանում:

«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական  պատմությունների վրա հիմնված հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները:

Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ,  թե «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»:

Ընդգծենք, որ Ադրբեջանը վերջերս դիվերսիֆիկացրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ և ներկայացրել իրավական բնույթի պահանջներ՝  փոխել Սահմանադրությունը ու զինանշանը: Բաքուն «համեստորեն» լռում է սեփական օրենսդրության տարածքային պահանջների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ