25 01 2024

Ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում. Գառնիկ Դանիելյան

Ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվեց ճանապարհների որակի և մաքրման աշխատանքների հարցը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ, թե՝ հիմա տեխնիկան աղը ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ։

Ըստ Սանոսյանի՝ առաջ բահերով էին լցնում, իսկ այժմ՝ նոր տեխնիկաներ են գործածվում։

Այս խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Օրերս՝ ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ, հնչեցրի հարցեր, որոնք վերաբերում էին ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների խայտառակ ցածր որակին։

Բարձրաձայնեցի նաև, որ ճանապարհների մաքրման  աշխատանքներին ներգրավված են 30-40 տարվա հնության մեքենաներ, չնայած այն հանգամանքին, որ կա Կառավարության 1826 - Ն որոշում, որի համաձայն ճանապարհների սպասարկման աշխատանքներում պետք է ներգրավվեն միայն 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ։

Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում։ Շատ ճանապարհներ ընդհանրապես չեն մաքրվում։

Ողջ համացանցը ողողված է քաղաքացիների կողմից նկարահանված տեսանյութերով, թե ինչպես են տրանսպորտային միջոցները երթևեկում սարսափելի վտանգավոր պայմաններում։

Տեսանյութը՝ համացանցից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ