24 01 2024

«Հայոց պատմություն» առարկայի անունը փոխում են, որ երեխաներն ակտիվ քաղաքացի դառնան

«Հայոց պատմություն» առարկայի անունը փոխում են, որ երեխաներն ակտիվ քաղաքացի դառնան

Ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, մարդիկ են գտնվում, որ հակափաստարկներ են գտնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծին։

Հարցին, թե նման նախագիծ բերելու հրատապությունը ո՞րն է, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած փուլում էլ, երբ փոփոխություն է իրականացվում, կարող է հարց ծագել ինչու այս փուլում։ Կարևորում ենք, որ դպրոցներն իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված դերը կարևորելու, կրթությունը արժանապատիվ և որակյալ ստանալու, ինչպես նաև կրթություն ստանալու մոտիվացիան փոխելու և քո երկրի զարգացման հարցում քո դերակատարման հարցի գիտակցումը»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ