24 01 2024

Լոռու մարզում ՀՀ զինված ուժերն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

Լոռու մարզում ՀՀ զինված ուժերն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից ևս հաստատում են, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ինքնաթիռների ուսումնամարզական թռիչքների հետևանքով է եղել։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։

Նշենք, որ ըստ ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգում էին, որ Վանաձորում հուժկու պայթյունի ձայն է լսվել, շենքերը դղրդացել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ