24 01 2024

Ադրբեջանի նախապայմանն է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյանը ուղիղ ասաց. պատգամավոր

Ադրբեջանի նախապայմանն է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյանը ուղիղ ասաց. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչը և պահանջվում էր ապացուցել:

Երբ «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորներով հայտարարություն տարածեցինք, հենց սա էինք ասում. բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման է դրել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը: Մենք, թերևս, այնքան ուղիղ չէինք կարող դա ասել, որքան երեկ ասաց Արարատ Միրզոյանը:

Այս բոլոր օրերի ընթացքում իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չհերքեց ընդդիմության բարձրածրած մտահոգություններից որևէ մեկը: Մեր բոլոր բերած փաստարկներին պատասխան` նրանք միայն ասում են, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ մենք ենք խնդիր տեսել: Բայց, ի տարբերություն մեզ, Ադրբեջանը սահմանադրություն փոխելու գործընթաց չի նախաձեռնել:

Ազատության հարցին ի պատասխան.

«Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում առաջարկվի Սահմանադրությունից դուրս բերել մայր օրենքի նախաբանը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին և Լեռնային Ղարաբաղին» Սահմանադրության փոփոխության հայեցակարգի մշակմանը մասնակցած խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ուղիղ ասել է, որ «չի բացառում» դա:

Ավելին` նույն մարդը Հանրային հեռուստաընկերության եթերում սկսել է պաշտպանել Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու իշխանական տեսակետը, հայտարարելով, որ այն խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար:

Բոլոր հղումները կտեղադրեմ մեկնաբանություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ