23 01 2024

Բաքվի դիրքորոշման մեջ հետընթաց է նկատվում. Հայաստանի ԱԳՆ



Երևանին և Բաքվին հաջողվեց փոխադարձ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի որոշ ձևակերպումների շուրջ։ Բայց կան մի շարք առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ մոտեցումների տարբերություն կա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Նախկինում ադրբեջանական կողմն առաջարկում էր օգտագործել 1974-ից 1990 թվականների ժամանակաշրջանի քարտեզները։ Մենք առաջարկեցինք, որ դա կարող է ընդունելի լինել: Բայց, ելնելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից, կարելի է ասել, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս հարցում հետընթաց կա»,- ընդգծեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ