22 01 2024

Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Քրիստինե Վարդանյան

Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար

1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։
Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»

2․ Խնդրահարույց է դիտարկվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է․  «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»

3․ ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ը, որը վերաբերում է  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
Հոդվածի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»

4․ ՀՀ Սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին։

Հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է ՀՀ զինանշանի տեսքը․

«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ