22 01 2024

Հայաստանում ամուսնալուծություններն ավելացել են, ամուսնությունները՝ նվազել

Հայաստանում ամուսնալուծություններն ավելացել են, ամուսնությունները՝ նվազել

Հայաստանում անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ծնվել է 33 262 երեխա, ինչը 63-ով ավելի է 2022-ի նույն ժամանակահատվածում ծնվածների  համեմատ։

ԱՎԿ-ից մանրամասնում են, որ սրանք նախնական տվյալներ են, որոնցում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 335, մահվան՝ 643, ամուսնության՝ 194 և ամուսնալուծության՝ 23 դեպքերը:

Վերջին տարիներին անընդմեջ նվազում է ամուսնությունների թիվը։ Նախորդ տարվա 11 ամիսներին գևանցվել է 15 051 ամուսնություն, 2022-ի՝ 15 508-ի և 2021-ի՝ 15 902-ի համեմատ։

Միաժամանակ ավելանում է  ամուսնալուծությունների  թիվը. Անցած տարվա ընթացքում ամուսնալուծվել է 4 165 զույգ, 2022-ին այդ թվիը 4115 էր, իսկ 2021-ին՝ 4069։

Նշենք, որ 2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը որպես հեղափոխության արդյունք էր ներկայացնում այն փաստը, որ Հայաստանում ավելի շատ են ամուսնանում և ավելի քիչ ամուսնալուծվում: Իր համոզմամաբ՝ երկրում տիրում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, ինչն էլ բերել է այդ ցուցանիշի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ