21 01 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «ականապատ դաշտերի քարտեզների մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»։

«Հայաստանի կողմից անկանոն տեղադրած ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «ևս մեկ խաղաղ բնակիչ է պայթել ականի վրա, իսկ  2020 թվականից զոհվածների թիվը հասել է 342-ի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ