18 01 2024

Փաշինյանը մնաց իր արածի տակ. Արցախը՝ հանձնված, Հայաստանը՝ վտանգի տակ. վերլուծական

Փաշինյանը մնաց իր արածի տակ. Արցախը՝ հանձնված, Հայաստանը՝ վտանգի տակ. վերլուծական

7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ձախողվել է ամբողջությամբ: Ինքը 2022թ.հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դրա դիմաց նա ակնկալում էր, որ իր դրսի տերերի աջակցությամբ Թուրքիայից ու Ադրբեջանից ՀՀ-ի համար կստանա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի «կադաստրի թուղթ»:

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլը «քցվել» է: Եթե նույնիսկ Նիկոլը ոչ թե դավաճանաբար է այդ քայլին գնացել, այլ միամտաբար, ապա միևնույն է արդյունքն ի վնաս Հայաստանի է:

Դրսի տերերի խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանին ու Իրանին հեռացնելն է: Նիկոլը համաձայնել է Արցախը դարձնել մանրադրամ այդ մեծ խաղում: Դիմացը նա ակնկալել է իր իշխանության պաշտպանություն: Ու որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացիների մի մասին համոզել, որ դա ճիշտ քայլ է, ակնկալում էր «կադաստրի թուղթ»: Այդ «թուղթը» չտրվեց, բայց Արցախը հանձնվեց:

Հիմա մանրադրամ է դառնում Հայաստանը: Նիկոլի դրսի տերերն իրենց խնդիրներն են լուծում, Ադրբեջանն՝ իր, Թուրքիան՝ իր: Միայն Հայաստանն է մնացել առանց սեփական շահի, քանզի Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում:

Նիկոլն այնպես է փչացրել իր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, այնքան հեռու է գնացել իր «խաղաղության» օրակարգում, որ Հայաստանը կանգնեցրել է նոր պատերազմի ու նոր կորուստների առաջ:

ՀՀ անվտանգության ապահովման միակ երաշխիքն այս պայմաններում իշխանափոխությունն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ