Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին ես դիտարկում եմ որպես «պրեսինգ» ՀՀ իշխանությունների նկատմամբ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն, ըստ էության, Հայաստանից պահանջում է 8 գյուղ, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։
«Ալիևը ցանկանում է նաև փաստաթղթավորված ստանալ 2020-2021 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ-ի տարածք ներխուժած այդ հատվածների լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով 200 քառակուսի կիլոմետր տարածք է կազմում»,- մատնանշեց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը