Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Փաշինյանին:
«Սկզբից ասում էիք խաղաղություն կպարտադրեք Ադրբեջանին, դա չկարողացաք, հետո հանձնեցիք Արցախը, որ ապահովագրեք ՀՀ սահմանների անվտանգությունը, հիմա Ալիևը փաստացի սպառնալիքներ է տեղում, այս իրավիճակում ինչ լուծում եք առաջարկում»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով բոլոր գործողությունները ուղղված են ՀՀ ինքնիշխանությունը պահպանելուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը