Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 15-ին կարգադրություն է ստորագրել մամուլի նոր քարտուղար նշանակելու մասին:
Կարգադրության մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն.Ղուլյանի 2024 թվականի հունվարի 15-ի դիմումը՝ կարգադրում եմ.
2024 թվականի հունվարի 15-ից Նելլի Ղուլյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»:
Նշենք, որ Նելլի Ղուլյանը մինչ այդ զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակի պաշտոնը:
Իսկ Քերոբյանի հրամանով Աստղիկ Սարգսյանը նշանակվել է նախարարության խոսնակ: Նա աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը