Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Այդ մասին հունվարի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին:
«Ես չափազանց մտահոգիչ եւ դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Նկատած կլինեք, որ ոչ միայն այս դեպքով, այլև մի քանի այլ դեպքերով ևս հայտարարություն ենք տարածել, և որպես ՄԻ պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որ պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը