ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցվել են հայկական կողմի առաջարկները։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ: Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը