Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»։ Նման արձանագրմամբ է հանդես եկել իրանագետ Վաևդան Ոսկանյանը:
«Դիցուք, կա Հայաստանը հզոր, գերիշխող և ընդարձակ տեսնելու երազանքով ապրող ու այդ երազանքի իրականացմանը ձգտող Հայաստանը և գոյատևելով բավարվող կամ, որ ավելի վատ է, հենց գոյատևելով հպարտացող Հայաստանը։
Հենց առաջին երազանքի Հայաստանն է իր խորքում իրապես պետականն ու ինքնիշխանը, որովհետև միայն գոյատևելու համար սեփական պետություն ունենալն ամենևին անհրաժեշտ պայման չէ», - նշել է իրանագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը