Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ կազմակերպության անդամների հետ:
«Այստեղ հավաքվել են հայրենասեր մարդիկ, ովքեր ուժ և եռանդ չեն խնայում օգնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և այս նպատակի շուրջ համախմբելու բոլորին: Վստահ եմ, որ ցանկացած հանգանակություն և աջակցություն ծառայելու է իր նպատակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը