29 12 2023

Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները .... իրավաբան

Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները .... իրավաբան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Երուսաղեմի պատրիարքության նկատմամբ առերևույթ պետականորեն խրախուսվող բռնարարքները պաշտոնական հարթությամբ անարձագանք թողնելը չունի որևէ խելամիտ բացատրություն։  Երուսաղեմի պատրիարքությունն իր նվիրապետական աթոռով պարզապես սփյուռքի հատված չէ, այն Սահմանադրությամբ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անքակտելի տարրն է, ինչը հստակ ամրագրված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով։ Պատրիարքությունն ազատ է տնօրինելու իր սեփականությունը, և այս համատեքստում պետական քաղաքականության զուտ միակողմանի իմպերատիվ հավակնությունները տեղին չեն։

Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը, ցավոք, այս փուլում դա առավել գործուն միջոց է։ Նույն կերպ, ողջունելի է հրեական բռնարարքները փաստարկված դատապարտող  Հայաստանի և սփյուռքի հավատավոր անհատների և կառույցների, հատկապես՝ «Թաթոյան» հիմնադրամի ազգանպաստ կեցվածքը։

Հ.Գ. Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները ....»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ