8 գյուղերը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անկլավների հարցին։
«Կան որոշ տարածքներ, որ Ադրբեջանն է նախանշում դրանց մասին ու կան տարածքներ, որ մենք ենք խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ՝ այդ տարածքները որոշակի նախանշվեն, պետք է դրանց իրավաբանական հիմքերը հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասի խոսել, ուրիշ բան է տարածքի իրավաբանական կարգավիճակը, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև պետք է տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»,- ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը