Հաշվի առնելով, որ Սյունիքի Տեղ գյուղի հատվածում սահմանային միջադեպերի արդյունքում մեր մի շարք հայրենակիցներ չեն կարողացել մոտ գտնվող հատվածների հողամասերը պատշաճ մշակել, մենք քաղաքացիներին փոխհատուցել ենք:
Այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ինչ վերաբերում է Մարգարայի կամրջին, բուն կամրջի վրա գրեթե ոչինչ չենք ծախսել: Մենք համագործակցելով մեր մասնագետների հետ, ուսումնասիրել ենք կամրջի վիճակը եւ հուրախություն մեզ կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է իր վրա թույլատրելի բեռներ կրելու: Կամրջի միակ թերությունն այն է, որ կամուրջը նեղ է եւ մեկ ուղի սպասարկելու համար է, միաժամանակ երկու մեքենա չի կարող անցնել»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը