28 12 2023

Կառավարությունը Թալին համայնքին միկրոավտոբուս կնվիրաբերի

Կառավարությունը Թալին համայնքին միկրոավտոբուս կնվիրաբերի

ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարը՝ Թալին համայնքի կարիքների համար ՀՀ կառավարության 09.03.2023թ. N305-Ա որոշմամբ Կոմիտեին ամրացված «Mercedes-Benz 814D» մակնիշի, WDB6703731N096681 նույնացման համարով 21 տեղանոց միկրոավտոբուսը Թալին համայնքին հատկացնելու խնդրանքով։

«Գույք նվիրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Կոմիտեին  ամրացված, 131 610  դրամ սկզբնական արժեքով  «MERCEDES-BENZ 814 D» մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2000 թվական, նույնացման համարը՝ WDB6703731N096681) տրանսպորտային միջոցը նվիրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքին՝ Թալինի համայնքապետարանի աշխատակիցներին համայնքի բնակավայրերից աշխատանքի տեղափոխելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ