27 12 2023

Ադրբեջանը պահանջելու է զորքեր մտցնել Հայաստան. Քրիստինե Վարդանյան

Ադրբեջանը պահանջելու է զորքեր մտցնել Հայաստան. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարությունը։

Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների։

Ի դեպ՝ թիվը կապ չունի։ Իրենց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում։

Հետո արդեն այդ մարդիկ որևէ կենցաղային հարցի վերաբերյալ պետք է ստեղծեն կոնֆլիկտ, խնդիր ու սկսեն բոլոր տեղերում բարձրաձայնել, որ ՀՀ-ում ոտնահարվում են Ադրբեջանցիների իրավունքները։

ՈՒ Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով զորքեր մտցնել Հայաստան։

Այո՛, պաշտոնական Երևանը մեր 120,000 հայրենակիցների էթնիկ զտման պայմաններում կվախենա անգամ ֆիքսել, որ կատարվում է էթնիկ զտում ու կհայտարարի, որ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում»։

Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի անգամ 1 ադրբեջանցու իրավունքների պաշտպանության համար ՀՀ ներխուժելու հնարավորությունը։

Ահա այսպիսի խաղաղության դարաշրջան է մեզ սպասվում այս վարչապետով, բանակցողներով ու պաշտպանության նախարարով։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ