ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ այնուհետև բաժին է ներկայացել մի քաղաքացի, որի անունով ձևակերպվել է տվյալ հրազենի կամավոր հանձնում:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը