Եթե 2020-ին էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 28 մլրդ դրամ, ապա 2024-ին այդ թիվը նախնական կազմում է 91 մլրդ դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, ընդհանուր առմամբ, գենետիկան լավացնենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը